Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

2011թ. գարնանը կսկսվի Երևան-Աշտարակ ճանապարհի վերակառուցումը

Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին Երևան-Աշտարակ 11.71 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների իրականացման ցանկություն են հայտնել ընդամենը 3 միջազգային ընկերություններ։ Թեև հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 13 ընկերություն, փաթեթ ներկայացրել էին ավստրիական Strabag International, ամերիկյան Fele Terchnolgies և իսպանական MJGruas ընկերությունները։ Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացրած մրցութային փաթեթները: Ավստրիական Strabag International ընկերությունը այդ ճանապարհային հատվածի վերակառուցումը գնահատել էր $51,141 մլն, իսպանական MJGruas-ը՝ $22,618 մլն, իսկ ամերիկյան Fele Terchnolgies-ը՝ $18,944 մլն ։ Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ մեկ ամսվա ընթացքում մրցութային հանձնաժողովը կգնահատի ընկերությունների առաջարկները, կնախապատրաստի պայմանագիրը և 2011թ. գարնան երկրորդ կեսին մրցույթում հաղթած ընկերությունը կսկսի բուն շինաշխատանքները։ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի վերակառուցման մրցույթի առաջին փուլով նախատեսված շինաշխատանքները պետք է ավարտվեն 2012թ. հոկտեմբերի 1-ին։ «Հայաստանում առաջին անգամ է կառուցվելու նման ճանապարհ և ներդրվելու է ճանապարհաշինական նոր մշակույթ, ստանդարտներ»,- ասաց նախարարը։

No comments:

Post a Comment