Առաջիկա ընտրություններին ընդառաջ, ըստ իշխանական աղբյուրների, սպասվում են մարզպետների փոփոխություններ։ Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ավելի ուժեղ անձանց այդ պաշտոններում նշանակել, որ կարողանան վերահսկել իրավիճակը մարզերում։ Իշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ հնարավոր է ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը նշանակվի Գեղարքունիքի մարզպետ։ Երբ թղթակիցը փորձել է Հայկազ Բաղմանյանից մեկնաբանություն ստանալ սույն լուրերի կապակցությամբ, նա ասաց. «Էդ ի՜նչ լավ բաներ եք ասում մեկ-մեկ։ Տենց բան չգիտեմ»։ Երբ ասացինք, որ անգամ Գեղարքունիքի մարզն է նշվում, գեներալն այսպես արձագանքեց. «Յա….Մենք պրիչո՞մ, մենք ո՞ւր, մարզպետն ո՞ւր։ Մենք զինվորական մարդիկ ենք»։ Նշենք, որ մարզպետների փոփոխությունը, ըստ իրազեկ աղբյուրների, սպասվում է նոյեմբերին։ Այդ ընթացքում, բնականաբար, դեռ թեկնածուների շատ անուններ կշրջանառվեն։
No comments:
Post a Comment