Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 4, 2010

Գումարը բավարար չէ

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 4-ին քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 45000 դրամ։ Գործադիրն արդեն իսկ նախաձեռնել է այդ թիվը ներկայիս 30000-ի փոխարեն դարձնել 32500։ Ըստ կառավարության եզրակացության` պատգամավորների առաջարկն ընդունելու դեպքում կխախտվի մակրոտնտեսական կայունությունը, առաջ կգան լրացուցիչ զգալի ծախսեր, ուստի գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը։ Բացասական եզրակացություն է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է աշակերտներին պարտադրել միասնական դպրոցական համազգեստ։

No comments:

Post a Comment