Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 18, 2010

Մոսկվայում հայ գործարար է կողոպտվել

Մոսկվայում ավազակային հարձակում է կատարվել հայ գործարարի բնակարանի վրա։ Հանցագործները գողացել են 4,5 մլն ռուբլու դրամական միջոցներ և թանկարժեք իրեր։ Ինչպես հայտնել է իրավապաշտպան օրգանների «Ռոսբալտ» աղբյուրը, հանցագործների թիրախ է դարձել 27-ամյա մի հայ, ով Մոսկվայում զբաղվում էր անձնական բիզնեսով։ Մայրաքաղաքում նա ընտանիքի հետ տուն էր վարձել Յախրոմսկայա փողոցի 6-րդ տանը։ Նախօրեին շքամուտքում նրա վրա հարձակվել են երեք անհայտ անձինք, որոնք դիմակներ են կրել։ Դանակով սպառնալով՝ նրանք անհատ ձեռներեցին ստիպել են բացել բնակարանի դուռը և հարձակվել են այնտեղ գտնվող մարդկանց վրա։  Չարագործները սկսել են ծեծել նրան, նրա 27-ամյա քրոջը, 53-ամյա մորը և մոր 48-ամյա ընկերուհուն՝ պահանջելով ասել, թե որտեղ են պահված թանկարժեք իրերը։ Հանցագործների գողոնն են դարձել ոսկյա թանկարժեք իրերը և 17 հազ. ռուբլի։ Հարձակման զոհը կրած վնասները գնահատել է 4,5 մլն ռուբլի։ Հարուցվել է քրեական գործ։

No comments:

Post a Comment