Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 4, 2010

ԵՐԵՎԱՆԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանի խոսքով, Ղարաբաղի հարցով հայաստանյան քաղաքական ուժերը հստակ դիքորոշում չունեն: “ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ ժամանակը դեռ չի եկել ճանաչելու համար և քայլեր ձեռնարկելը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն առաջարկներ չեն արվում, պատկերացում հարցի վերաբերյալ գոյություն չունի: Նույնը վերաբերում է նաև իշխանությանը: Նրանք ասում են, որ ճանաչումը կխանգարի Մինսկի խմբի շրջանակում գործընթացին, սակայն նունպես առաջարկներ չեն ներկայացնում և չեն փաստարկում, թե ինչպես կարող է ճանաչումը վնասել գործընթացին: Իշխանությունը ևս ցայտնոտի մեջ է”, ասում է Մանվել Սարգսյանը, ավելացնելով, որ գրեթե ոչ մի քաղաքական շրջանակ հարցը քննարկելու, լուծում գտնելու ցանկություն անգամ չունի: Մանվել Սարգսյանի խոսքով, բոլորը հույսը դրել են ԱՄՆ, Ռուսաստանի վրա, որ նրանք մի բան կանեն, մինչդեռ կարելի էր քննարկել ստեղծված իրավիճակը: “Չեմ կարծում, որ ուրիշ որևէ ժողովրդի մեջ այսպիսի վիճակ լինի”, ասում է նա:  Ինչ վերաբերում է բանակցություններին, Մանվել Սարգսյանը նշում է, որ Հայաստանը մի կողմից ասում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մյուս կողմից բանակցում է նրա հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: “Հայաստանում վախենում են իրավիճակի փոփոխությունից: Մինսկի խմբի գործունեությունն ուղղակի խոցելի տեղեր ունի Հայաստանի համար: Մինսկի խումբն ամեն կերպ թույլ չի տալիս Ղարաբաղի վերադարձ բանակցությունների սեղանին”, ասում է փորձագետը:Նրա կարծիքով, Ադրբեջանը փայլուն գիտակցում է իրավիճակը և որ այս հարցում լուծում չի լինելու: Ադրբեջանը հարցը տեղափոխում է տարբեր միջազգային ատյաններ և ամեն անգամ մի նոր բանաձև է ստանում, որտեղ Հայաստանը ագրեսոր է հռչակվում: Ադրբեջանը փորձում է նաև աջակցություն գտնել հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար:  Սարգսյանի խոսքով, Մինսկի խմբի այս դրվածքը ձեռնտու է Ադրբեջանին, և այս գործում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Հայաստանն է: Չփորձելով փոխել իրավիճակը, նման քաղաքականությամբ Հայաստանը փաստորեն սպասարկում է Ադրբեջանի շահը: Փորձագետը առաջարկում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը և դրանով հստակեցնել հայկական կողմի դիրքորոշումը: Դա բազմաթիվ հարցերի պատասխան կտա և Ադրբեջանին կստիպի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ:

No comments:

Post a Comment