Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

Մեր ԱԳՆ-ն թեյարան է?

Թուրքիայի իմիտացիոն քայլերի քաղաքականության դրսևորումներից է նաև հասարակական դիվանագիտություն կոչված երևույթը: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Այդ նույն դիվանագիտության շրջանակներում կազմակերպում են հայ-թուրքական տարատեսակ հանդիպումներ, միջոցառումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Եվ Հայաստան են գործուղվում մի շարք թուրքական էմիսարներ»,- ասաց նա:Այդ էմիսարների թվում թուրքագետը նշեց նաև օրերս Հայաստան այցելած թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարներին: Ըստ Մելքոնյանի՝ այդ կուսակցությունը Թուրքիայում որևէ քաղաքական հենարան, վարկանիշ, հասարակական աջակցություն չունեցող կուսակցություն է. «նմանատիպ հարյուրավոր կուսակցություններ կան, սակայն միայն թղթի վրա»:Թուրքագետը հիշեցրեց, որ 2006թ. ստեղծված կուսակցությունը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ստացել է 509 ձայն: «72-միլիոնանոց Թուրքիայում հավաքել 509 ձայն՝ նշանակում է ոչինչ չհավաքել: Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները, ակտիվացնելով այս կուսակցությանը, նրան դրդել են շատ պրիմիտիվ քայլերի»,- ասաց նա` նշելով, որ սա թուրքական քարոզչական մեքենայի հերթական փուչիկներից էր, որը շատ արագ պայթեց: Մելքոնյանը նշեց, որ այդ կուսակցության տեսակետները չեն տարբերվում Թուրքիայի պաշտոնական տեսակետից: Թուրքագետի կարծիքով` այդ կուսակցությունն ունեցել է «պլան մաքսիմում և պլան մինիմում»:«Պլան մաքսիմումն էր՝ կազմակերպել Երևանում կոնֆերանս, հանդիպել ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ: Իսկ պլան մինիմումը` կազմակերպել մի մամուլի ասուլիս», - ասաց նա նշելով, որ երկրորդ պլանը նրանք իրականացրեցին: Մելքոնյանը հավելեց, որ այս կուսակցության ղեկավարն աչքի է ընկնում «մեծ թեյասիրությամբ», և ցանկանում էր թեյ խմել Հայաստանի ԱԳՆ-ում: «Սա արևելյան շողոքորթության օրինակով մի պրիմիտիվ կենցաղային խոսակցություն էր: Կարող է՝ նրան թվում է, թե մեր ԱԳՆ-ն թեյարան է», - ասաց Մելքոնյանը` նշելով, որ նմանատիպ վարքագիծը հարիր չէ իրեն կուսակցություն հռչակած քաղաքական ուժին: Ինչ վերաբերում է Երևանում հայ-թուրքական սահմանը հատելու մասին հայտարարությանը, ապա Մելքոնյանը նշեց, որ կուսակցության ղեկավարը կամ ստախոս է, կամ հանցագործ է, որը խախտել է օրենքը: Այս հարցում այլ երկընտրանք չկա:

No comments:

Post a Comment