Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 12, 2010

Նրանց ճանաչում ենք ...

1963 թ. սեպտեմբերի 25¬ին մենքª երեք ընկերª Վիգեն Բաբայանը, Կարապետ Քիրամիդջյանը և տողերիս հեղինակը մեկնեցինք Ստեփանակերտ, որպեսզի այնտեղից բերենք նշանավոր մարդկանց համաձայնությունըª Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու համար£ Այս քայլին գնալ մեզ ոգևորել էին թե° Հայաստանի մտավորականությունը, թե° բուհական երիտասարդությունը և թե’ բանվորական զանգվածները Երևանում մեզ խորհուրդ տվեցին Ստեփանակերտ հասնելուն պես գտնել պատմաբան Բագրատ Ուլուբաբյանին, ով մեզ ուղեցույց և խորհրդատու կդառնա, առավել նպատակասլաց ու արդյունավետ գործելու պայմաններ կստեղծի£ Ստեփանակերտ հասնելուն պես, մենք ափ առանք Ղարաբաղի վարչական շենքում և այստեղ ընդունելություն գտանք մարզի մշակույթի բաժնի վարիչ Բագրատ Ուլուբաբյանի մոտ£ Մարդը լսեց մեզ և աստիճանաբար կորցրեց երեսի գույնը£ Հետո, իրեն հավաքելով, հարցրեց.
- Կենտկոմում գիտե±ն, որ դուք եկել եք£
Ես բացատրեցի, որ մեր առաքելությունը մասնավոր բնույթի է, նպատակըª հայրենասիրական£ Ցանկալի է, որ մեզ միանան մարդիկ և իրենց ստորագրություններով նպաստեն մեր համաժողովրդական ուխտին` հանուն Հայաստանի և Ղարաբաղի միացման£ Այսքանը լսելուց հետո, Բագրատ Ուլուբաբյանը մեզ խորհուրդ տվեց անձայն հեռանալ Ստեփանակերտից£ Դանդաղ, բառ առ բառ արտահայտվեց.
- Վեր կացեք և սուս ու փուս գնացեք£ Այստեղ վատ մարդիկ կան£ Ձեզ կբանտարկեն£
Մենք շնորհակալություն հայտնեցինք ու հեռացանք£ Մի գիշեր մնացինք Գետաշենում` Վիգենենց բարեկամ մի ծերուկի տանը£ Այս դադրած ծերուկն էլ մեզ չթողեց քնել` ամբողջ գիշեր Ստալինին փառաբանելով£ 1963 թ. սեպտեմբերի 28¬ին մենք վերադարձանք Երևան և անմիջապես ենթարկվեցինք հետապնդման, որն իրականացնում էր ՊԱԿ¬ի օպերատիվ խումբըª Հրայր Միհրանյանի և Սարգիս Զախարյանի մասնակցությամբ£ Երկուսն էլ ադրբեջանահայեր` Հայաստանի ՊԱԿ¬ում: 1963 թ. դեկտեմբերի 25-ի լույս 26¬ի գիշերը մեզ ձերբակալեցին£ 1964 թ. ապրիլին ՊԱԿ¬ի քննչական սենյակներից մեկում ընթանում էր իմ դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը վարում էր անվտանգության ավագ քննիչ Հմայակ Կարումյանը£ Ինձ մեղսագրված արարքին առնչվող հարցերը եթե մնում էին անպատասխան, ապա դրանց պատասխաններն իմ փոխարեն շարադրում էր քննիչը և այն ձևակերպում մեղադրանք բովանդակող հոդվածի պահանջներին համապատասխան£ Տվյալ օրվա հարցը վերաբերվում էր 1963 թ. Լեռնային Ղարաբաղ կատարած մեր առաքելությանն, ըստ որի` մենք պիտի ստորագրահավաք կատարեինք Արցախը մայր հայրենիքին միացնելու համար£ Երբ ես և քննիչը վիճաբանում էինք վերոնշյալ հարցի շուրջը, քննչական սենյակ մտավ օպեր լիազոր Արիֆ Իսմայիլովը և առանց այլևայլությանª դիմեց ինձ.
- Մերուժան, ձեր ինչի±ն է պետք Լեռնային Ղարաբաղը£ Դա ադրբեջանական հող է£ Դուք պատմություն չգիտե±ք£
Ես հանդարտորեն պատասխանեցի.
- Պատմություն գիտեմ և համոզված եմ, որ Ղարաբաղը մեր հայրենիքի մի մասն է, և ղարաբաղցիները մեր հայրենակիցներն են£
Իսմայիլովը հեգնական ժպիտով դարձավ ինձ ու պատասխանեց.
- Ղարաբաղցիները մի գուցե ձեր ազգակիցներն են, բայց մեր հայրենակիցներն են£ Ղարաբաղը մեր հայրենիքն է, որտեղ հայեր են ապրում£ Ղարաբաղցիները և ադրբեջանցիները դարավոր բարեկամություն ունեն£ Դուք մի փորձեք նրանց թշնամացնել£ Եթե փորձեք, առաջինը ձեզ կհարվածեն ղարաբաղցիները£ Դուք լավ չեք ճանաչում նրանց£
Երբ Իսմայիլովը դուրս եկավ սենյակից, ես հայտնեցի իմ վրդովմունքն` ասելով.
- Ինչո±ւ դուք ոչինչ չասացիք£
Հմայակ Կարումյանը պատասխանեց.
- Մարդը ճիշտ էր խոսում£ Ինքը էն հող ու ջրի մարդկանց մեզնից լավ գիտի, հազար անգամ լավ£
Մեր զրույցից պարզվեց, որ Հմայակ Կարումյանը նույնպես ծագումով ղարաբաղցի էր£
Այսօր չկա տխրահռչակ Հմայակ Կարումյանը£ Դարձել է հող, իր հետ տանելով իր ուսադիրների հեղինակությունն ու ժամանակը: Իսկ Երևանում ծնված ու դաստիարակված, հայոց լեզվին ու պատմությանը քաջատեղյակ, անցյալում ՊԱԿ¬ի Արմավիրի (Հոկտեմբերյան) բաժնի պետ ադրբեջանցի Արիֆ Իսմայիլովը ներկայումս ղեկավարում է Ադրբեջանի ազգային անվտանգության Նախիջևանի վարչությունը և հետևողականորեն հետախուզում է Հայաստանը£ Եվ ով գիտե, թե նրա կապավորներից քանի±սն են ծնունդով ղարաբաղցի կամ հայաստանաբնակ£ Ամեն անգամ այդ թուրք չեկիստին հիշելիս ականջիս են զարկում նրա վերջին խոսքը. ՙԴուք լավ չեք ճանաչում նրանց՚£ Տարաբախտաբար, արդեն շատ լավ ենք ճանաչում նրանց:
ՄԵՐՈՒԺԱՆ

No comments:

Post a Comment