Վրաստանում լրտեսական աղմուկ է հասունանում, որին մասնակից են նաեւ ազգությամբ հայեր, ովքեր Վրաստանի քաղաքացի են: Վրացական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Վրաստանի իրավապահները ձերբակալել են այդ երկրի 20 քաղաքացիների, որոնք լրտեսությամբ են զբաղվել Ռուսաստանի օգտին: Ըստ վրացական ԶԼՄ-ների, այդ մասին պաշտոնապես հայտարարություն սպասվում է նոյեմբերի 5-ին: Իսկ առայժմ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական որեւէ բան չի հայտարարել: Իսկ վրացական լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալվածների մեջ են Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը, որոնք ձերբակալվել են Բաթումում եւ մեղադրվում են ռուսական հետախուզության հետ կապի համար: Վրացական ԶԼՄ-ները առայժմ, հենվելով իրենց ոչ պաշտոնական աղբյուրների վրա, հրապարակել են ձերբակալվածներից այդ երկուսի անունը:
No comments:
Post a Comment