Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

Զինվորները ծառայում են խայտառակ կենցաղային պայմաններում

Հայաստանի սահմանային որոշ զորամասերում զինվորները ծառայում են խայտառակ կենցաղային պայմաններում: Օրինակ՝ Քելբաջարի որոշ դիրքերում, խրամատներում զինվորներին անգամ քնապարկեր չեն տալիս: Իսկ եղածներն էլ ջուր են քաշում, զինվորներն ու սպաները քնում են թաց քնապարկերի մեջ ու ոմանք երիկամների, լյարդի հիվանդություններ են ստացել եւ բուժվում են զինվորական հոսպիտալում: Այս առթիվ ՊՆ նորանշանակ խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարել է.«Էս պահին չկան բուժվողներ, գուցե մի երկու տեղ լինեն, բայց էդպիսի պրոբլեմ չունենք բանակում: Եթե հիմա մեկը մրսածությունից ջերմություն ունի կամ մի տեղը ցավացել է, կարծում եմ՝ դա լուրջ խնդիր չէ բանակի համար: Չկան գրանցված մասսայական դեպքեր»: Փաստորեն, եթե խոսքը բանակի լայն մասսաներին չի վերաբերում, բանակի համար դա խնդիր չի դիտվում»:

No comments:

Post a Comment