Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Մանուկյան ձեռքերը հասել են նաև կաթնամթերքային ոլորտին

Հայ իրականության մեջ էլիտար օլիգարխ, հանրապետականների կրոնապաշտ  Անդրանիկ Մանուկյանը, ով վերջին ժամանակներին, կարցես թե, որոշել է «սեռիյ-կարդինալ»-ի համբավ ձեռք բերել, պլանավորել է, լինելով ստվերում` մեծ ձեռքբերումներ ունենալ բիզնես-ոլորտում: Բան այն է, որ նա, թողնելով Կապի և Տրանսպորտի նախարարի պորտֆելը և ներկայումս  զբաղեցնելով ՀՀ նախագահի   խորհրդականի պաշտոնը` մեծ ջանքեր է թափում իր բիզնեսի զարգացման համար: Հիմնական կապիտալից բացի, որը ներ է առում հյուրանոցային շահավետ բիզնեսից (Մետրոպոլ համալիր) մինչև հարուստ աղի հանքերը և տրանսպորտը` Մանուկյան ձեռքերը հասել են նաև կաթնամթերքային ոլորտին: Հարկ է նշել, որ նրա մենաշնորհային ակտիվում է հիմնականում պանրի բիզնեսի արտահանումը: Իսկ ի՞նչով է պայմանավորված գնաճը դրա հետ: Հարցը կայանում է նրանում, որ պարոն Մանուկյանը, օգտվելով Հայաստանի շուկայում ստեղծված անհասկանալի գնաճային և թույլ վերահսկելի վիճակից` որոշել է օգտվել առիթից և հարստացնել իր անձնական բյուջեն կաթնամթերքի սնունդի ոլորտում, հատկապես` պանրի գնի մոտ երկու անգամ թանգացնելով` 1 կգ պանրի գինը դարձնելով մինչև 2300-2700 դրամ: Արտահանող օլիգարխ Մանուկյանի մրչնդայզերները հիմնավորում են այդպիսի բարձրացումը հարևան պետության` Իրանին մեծ քանակությամբ խոշոր և միջին եղջուրավոր անասուն վաճառելու արդյունքով: Սակայն, հետաքրքիր է հարցնել, արդյոք ի՞նչով էր պայմանավորված հենց պանրի գների այսքան բարձր և կտրուկ բարձրացումը, այլ ոչ թե կաթնասերի կամ էլ մածունի, որոնց գները բարձրանում են համեմատաբար խելամիտ կերպով: Պարոն Մանուկյանը երևի մտադրված է գերշահույթ ունենալ առաջին հայացքից թվացող պրիմիտիվ ապրանքատեսակի արտահանումից կամ էլ թե չէ, ըստ էության, ինչ-որ բան ունի ապացուցելու ինչ-որ մեկին….

No comments:

Post a Comment