Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

УДВОИТЬ СУТОЧНЫЙ ПАЕК!-2

ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ 
Չնայած երկրի առաջատար գիտնականների բազմաթիվ հորդորներին և առաջարկներին` վերացնել մաֆիական սկզբունքներով համալրված ԳԱԱ-ի ակադեմիկոսների և թղթակից անդամների թիմը, ԳԱԱ նախագահին, ՀՀ Կառավարության ապակողմնորոշմամբ, հաջողվեց միջոցներ պոկել առկա հանցածին և մաֆիական սկզբունքներով գործող գիտակրթական համակարգի համալրման համար։ Այդ հիմնավոր հորդորները հասանելի չդարձան իշխանություններին, միմիայն այն պատճառով, որ նրանք իրենց խորհրդատու են ընտրել գիտելիքի դարում “խաղից դուրս” վիճակում հայտնված չինովնիկ-ակադեմիկոսներին և խմբակային սկզբունքով ընտրված, կոռուպցիայով շահագրգիռ ու ակադեմիկոսի տիտուլ երազող ԿԳՆ չինովնիկներին: Մյուս աբսուրդն էլ այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես «մրցակցային ընտրություն» ըստ թեկնածուների, իբր «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով հարստացնելու» սկզբունքի։ Աբսուրդ է, քանի որ երկրի առաջատար գիտնականների բազմաթիվ դիմումներով առաջարկվել էր ներդնել աշխարհում ընդունված ռեյտինգային համակարգը, որը միշտ և բնականաբար մերժվել է չինովնիկ-ակադեմիկոսների կողմից՝ ի նպաստ հայկական տարբերակի՝ ԽԾԲ–ի և խմբակային շահերի։ Այս տարվա «ընտրություններն էլ» բացառություն չեն լինելու։ Մասնավորապես, գիտական հանրությանն արդեն հայտնի են, թե ովքե՞ր և ինչու համար են «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով հարստացման» սկզբունքով ակադեմիկոսներ ընտրվելու այդ «անաչառ» ընտրություններում։ Շնորհավորելով նորընտիր ակադեմիկոսներ`
Մաթեմատիկա – Գեղամ Գրիգորի Գևորգյանին (թղթ. անդամ 2000թ.), Քիմիա – Արամ Արտաշեսի Շահինյանին (թղթ. անդամ 2000թ.),
Կենսատեխնոլոգիա – Աշոտ Սերոբի Սաղիյանին (թղթ. անդամ 2006թ.),
Պատմություն – Աշոտ Աղասու Մելքոնյանին (թղթ. անդամ 2006թ.),
Իրավագիտություն – Գագիկ Սերգեյի Ղազինյանին (թղթ. անդամ 2006թ.),
Տնտեսագիտություն – Յուրի Միքայելի Սուվարյանին (թղթ. անդամ 2006թ.),

տիտուլավարձի բարձրացման համար, խնդրում ենք ՀՀ հարկատուներին տեղեկացնել գոնե իրենց «միջազգային ճանաչում ստացած աշխատանքների» հետ, որով «հարստացրել են» համաշխարհային գիտությունը։ Ի դեպ, այս նորընտիր «ակադեմիկոս» տիտուլավորները շատ մոտ անցյալում էին հաղթահարել «թղթակից անդամ» տիտուլի համար սահմանված «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով հարստացման» պայմանը և, այդ մի քանի տարում, ինտենսիվորեն «հարստացրել են» համաշխարհային գիտությունը «միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով», որոնք հիմնված են, երևի, նաև հայկական ունիկալ փորձի վրա (գոնե իրավագիտության և տնտեսագիտության բնագավառներում)։  Իսկ «թղթակից անդամ» տիտուլի համար սահմանված «գիտությունը առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով հարստացման» պայմանով «ընտրությունները», պարզ է, որ նախատեսված են ինստիտուտների տնօրենների պաշտոնները իրենց հորից, հոպարից, ամուսնուց և այլն ընդամենը ժառանգություն ստացածների ու մի քանի չինովնիկների համար։ Օրինակ, կասկած չկա, որ «Մոլեկուլային կենսաբանություն, կենսաֆիզիկա» տեղը բրոնյա է արված օլիգարխ Ֆլեշի Բարսեղի կողմից փայփայվող, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի համար։ Իսկ տեղը թափուր չմնալու երաշխավորվածության նպատակով պետբյուջեի հաշվին գործի է դրվել նաև գիտության ոլորտի դրամաշնորհների տրամադրման, բոլորի կողմից ծայրահեղ անտրամաբանական և անգրագետ համարվող գործընթացը։

No comments:

Post a Comment