Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Պարապ ժամանակ իշխանափոխություն անելը վնաս չէ

Պարզվում է, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանի քաղաքականության մեջ իր մնալու նպատակը հեղափոխություն անելն է: Թեև` նա հաճախ է հանդիպում իշխանության առանձին ներկայացուցիչների կամ նրանց սպասավորների հետ ու ակնհայտ, Հանրապետության հրապարակում սրճում, այնուամենայնիվ` պարապ ժամերին էլ` ուզում է իշխանությանը տիրանալ: Նա շեշտել է, որ նկատի ունի թավշյա հեղափոխությունը, առանց բռնության: “Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի բոլոր ռեսուրսները, տնտեսական, քաղաքական, լրատվական, սոցիալական, էլ ինչ ռեսուրս կարող է լինել, ամբողջությամբ պատկանի մեկ կուսակցության եւ մեկ մարդու”,- ասում է Արամ Կարապետյանը: Նա հայտարարել է, որ իշխանություն ասելով նկատի ունի Սերժ Սարգսյանին, մի քիչ Ռոբերտ Քոչարյանին, եւ նրանց սպասարկող կոալիցիոն բոլոր կուսակցություններին, այդ թվում եւ Բարգավաճ Հայաստանին: Արամ Կարապետյանը ասել է, որ փորձը ցույց է տալիս` Հայաստանում ընտրության միջոցով չի փոխվում ոչինչ, ինչ էլ ուզում են անեն, ինչքան էլ փոխեն ընտրական օրենսդրությունն ու մարդիկ բերեն Եվրամիությունից:

No comments:

Post a Comment