Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

«Էրգենեքոնը» գործակալներ է ուղարկել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ

Թուրքական «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով իրականացվող հետաքննություն շրջանակում նոր մանրամասներ են ի հայտ եկել, ըստ որի «Էրգենեքոնը» ժամանակին գործակալներ է ուղարկել Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան: Այս գործով անցնող Էրհան Քեսքինը, ով ձերբակալվել էր 2009 թվականին հիվանդանոցում բուժում անցնող թուրք պաշտոնաթող գեներալ, նույնպես «Էրգենեքոնի» գործով ձերբակալված Լևենթ Էրսյոզի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով, խոստովանել է իր մեղքը և հայտարարել, որ այդ գործողությունն իրականացնելու համար իրեն ուղարկել էր թուրք պաշտոնաթող ենթասպա Սեդաթ Դինչերը: Բացի այդ, Քեսքինը հայտարարել է նաև, որ ժամանակին ինքը և մի քանի այլ անձինք գործուղվել են Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան` ինֆորմացիա հավաքելու համար: «…Դիարբեքիրում մի տան մեջ Անուշ անունով մի անձնավորության կողմից հայերենի դասեր ստանալուց հետո հատուկ հրահանգով ինֆորմացիա հավաքելու նպատակով մեզ գործուղեցին Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Քեսքինը` չմանրամասնելով, թե ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը: Այս մասին հայտնում է թուրքական Cihan գործակալությունը:

No comments:

Post a Comment