Դա կատարվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: «Նաիրիտի» աշխատակից, 48-ամյա Սիմոն Զարգարյանն օրեր առաջ մահացել է հիվանդանոցում՝ չկարողանալով վճարել վիրահատության համար անհրաժեշտ 100 հազար դրամը (մոտ 280 դոլար)։ Այս մասին հայտնեցին «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք կառավարության շենքում հանդիպեցին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Նրանց խոսքով՝ հիվանդ բանվորը ունեցել է 3 ամսվա չվճարած աշխատավարձ, ու երբ գործարանի ղեկավարությանը խնդրել է՝ վճարել անգամ մեկ ամսվա պարտքը, չեղյալ հայտարարելով մյուս 2 ամիսներինը, մերժում է ստացել:
No comments:
Post a Comment