Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, November 1, 2010

Թունա Բեքլեւիչին հարցաքննել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը

Թուրքական «Հզոր Թուրքիա« կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, ում օրերս առաջարկել էին լքել Հայաստանի տարածքը՝ սահմանը հատելու մասին հայտարարություններից հետո, թերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է, թե ինչ է իրենց հետ կատարվել Երեւանում: «Հոկտեմբերի 29-ին մենք վերադարձանք հյուրանոց մոտավորապես ժամը 13-ին՝ մեր հետագա անելիքները ծրագրելու եւ պատրաստվելու տարբեր հեռուստաալիքներին նախապես նախատեսված հարցազրույցներին: Միջանցքում հայտնվեցին շուրջ 5-6 հոգի, որոնք ներկայացան որպես Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ խնդրեցին հետեւել իրենց: Նրանք շատ սիրալիր էին եւ բարեհամբույր մեր հանդեպ: Մեզ նաեւ թարգմանիչ տրամադրեցին: Մեզ ողջունեց Ազգային Անվտանգության ծառայության պետը, որը մեզ հարցեր ուղղեց հոկտեմբերի 10-ին Թուրքիայից Հայաստանի սահմանը հատելու մեր հայտարարության վերաբերյալ: Սենյակում որոշ ժամանակ պահվելուց հետո մեզ «խնդրեցին» անհապաղ լքել Հայաստանի տարածքը: Նրանք հետեւեցին մեզ, մինչեւ մենք հատեցինք սահմանը: Սահմանը հատելու թեման այժմ փակ է մեզ համար, եւ մենք չենք պատրաստվում այս խնդրին կրկին անդրադառնալ»,- ասել է Բեքլեւիչը: 

No comments:

Post a Comment