Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

ՀՀԿ-ի կարապի երգը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, թե իր կուսակցության կառույցները միշտ պատրաստ են ընտրություններին, եւ դա հույս է ներշնչում: Ընտրությունները ժողովրդի հետ շփման արդյունք են: Ընտրությունները բարդ են, բոլոր ընտրություններն են բարդ, ավելի լավ է քիչ խոսել եւ լավ պատրաստվել, ասել է Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է ձայների տոկոսներին, Գալուստ Սահակյանն ասել է, թե այդ մասին դեռ վաղ է խոսել, թե ով ինչքան կստանա: Ովքեր շանս ունեն մտնել ԱԺ: Ըստ Գալուստ Սահակյանի, նրանք, ովքեր ավելի ակտիվ են: Իսկ ակտիվ են խորհրդարանական ուժերը, ՀԱԿ-ը, եթե լավ աշխատի: Չի կարելի անընդհատ նույն երգը երգել, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Իսկ իշխանությունը երգելու խնդիր չունի. մենք մեր երգը երգել` գնում ենք առաջ: Ոչ կարապի երգը, ասել է Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանն ասել է նաեւ, որ ՀՀԿ հակված չէ դաշինքների, քանի որ Հայաստանում դրանք արդյունավետ չեն: ՀՀԿ ավելի շատ հակված է հոտընտրական համագործակցության ժողովրդի քվեն ստացածների հետ:

No comments:

Post a Comment