Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

Թուրքը ատրճանակով կրակել է հղի կնոջ գլխին եւ սպանել. Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը

Ստամբուլի Ումրանիյե թաղամասում 3 երեխաների հայր Մեհմեդ Սելիմ Գեչիմլին փողոցում սկսել է վիճել 28-ամյա Ելիզ Քարահասանօղլուի հետ, ով գտնվել է 8 ամսեկան հղիության մեջ։ Ականատեսների վկայությամբ, Մեհմեդը սկսել է ծեծել կնոջը, գցել գետին, հանել ատրճանակը կրակել, այնուհետ սառնասրտորեն մոտեցել եւ մոտ հեռավորությունից կրակել արդեն վիրավորված կնոջ գլխին։ Այսքանից հետո նոր փախել դեպքի վայրից։ Հիվանդանոց տեղափոխված Ելիզին չեն կարողացել փրկել, սակայն երեխային հաջողվել է կեսարյանի միջոցով փրկել։ Հայտնի է դարձել, որ Մեհմեդը սիրային կապի մեջ է եղել Ելիզի հետ, ում հետ ամիսներ առաջ կրկին վիճել էր։

No comments:

Post a Comment