Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի տվյալով, 2013 թ. նախագահի ընտրությանը իրեն եւ Րաֆֆի Հովհաննիսյանին չեն գրանցելու որպես նախագահի թեկնածու: Ըստ Արամ կարապետյանի, իշխանությունն ընդդիմությունից առանձնացնելու է մեկին, որին էլ հաղթելու է Սերժ Սարգսյանը: Նա ասել է, թե դա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի լինելու, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը, բայց անուն չի տվել, թե ով է լինելու այդ ընդդիմադիրը: “Ես գիտեմ այդ մարդու անունը բայց չեմ ասում դեռ, դա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի, դա Ռոբերտ Քոչարյանը չէ, ընտրվելու է նոր մարդ, նոր, այսինքն քաղաքական դաշտում հին, բայց համեմատաբար, որին, որպես ընդդիմության ներկայացուցիչ ապագայում հաղթելու է, չակերտների մեջ, Սերժ Սարգսյանը”, ասում է Արամ Կարապետյանը: Հարցին, թե արդյոք այդ մարդը Արթուր Բաղդասարյանն է, Արամ Կարապետյանը տվել է բացասական պատասխան: “Այսինքն ընդդիմությունից է այդ մարդը անջատվելու եւ ցուցադրվելու է, որ նրան հերոսաբար հաղթեց Սերժ Սարգսյանը: Միանգամից ասեմ, որ այդ ծրագիրը չի աշխատելու, միանշանակ”, հայտարարել է Արամ Կարապետյանը
No comments:
Post a Comment