Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 10, 2010

«Սարդարապատ» շարժման ուշադրության կենտրոնում է Սյունիքում ուրանի պաշարների հետազոտության հարցը

Այս անգամ «Սարդարապատ» շարժման ուշադրության կենտրոնում է Սյունիքում ուրանի պաշարների հետազոտության հարցը։ Ինչպես ասաց շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ 10 օր առաջ այդ գործում ներգրավված սարքերից մեկն անհասկանալի կերպով այրվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ «Կա մի տեսակետ, թե այն կայծակն է այրել, սակայն տեղական իշխանությունները խոսում են, թե Կայծակ անունով ոմն մեկն է այրել, նրանք սկսել են փնտրել այդ մարդուն»,– ասաց նա։ «Սարդարապատի» անդամների տեղեկությունների համաձայն՝ որոշ մարդկանց արդեն ոստիկանության բաժանմունքներ են տեղափոխում, նրանք ցուցմունք են տալիս։ Իր հերթին դերասան Երվանդ Մանարյանը նշեց, որ կեղծ ցուցմունք ստանալը դժվար չէ ո՛չ տեխնիկապես, ո՛չ էլ բարոյապես։ «Կեղծ ցուցմունք ստանալը մեզ համար ամենադյուրին բանն է։ Մի քանի անգամ էլ վզակոթին կհասցնեն, կեղծ ցուցմունքը կստանան»,– ասաց նա։ Միաժամանակ նա նշեց, որ Սյունիքին լավ ծանոթ մարդը, ով բազմիցս անցել է այդ տարածքով, տեղյակ է, թե «ինչ է անում այնտեղ կայծակը»։ «Հիմար պետք է լինես այդ հսկայական մետաղյա կառույցները Սյունիքի ձորերում տանել–դնելու համար։ Այո, հենց կայծակն է այրել։ Իսկ եթե չեք հավատում, էդ ես եմ արել, ես էստեղից պուլտը վերցրել, սեղմել եմ, էնտեղ էլ վառվել է։ Դա՞ է ուզածը... Երվանդ Մանարյանն է արել, որովհետև ցավում է Սյունիքի համար»,– վրդովված ասաց դերասանը։ Այս համատեքստում Խզմալյանը հավելեց, որ իրենք ստեղծում են մի «հանցավոր» խումբ, որին կարող են միանալ այն մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ապագայի համար։ Խնդրի առնչությամբ «Սարդարապատը» կազմակերպում է հատուկ ստորագրահավաք և պատրաստվում է մասնակցել վաղը Կապանում անցկացվելիք հանրահավաքին։

No comments:

Post a Comment