Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

ԿԻՍԱՄԵՐԿ ԴԻԱԿՆԵՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ

Նոյեմբերի 5-ին, ժամը 13-ի սահմաններում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 133 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Մերսեդես 11 ՏՍ 890 ավտոմեքենա, որ մեջ եղել է երիտասարդ տղայի եւ աղջկա կիսամերկ դիակներ; Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե դեպքի վայրում է Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, օպերատիվ-քննչական խումբը: Դիակ տեղափոխող մեքենան դիակներն արդեն տեղափոխել է դիահերձարան: Դիակների ինքնությունն արդեն պարզվել է: Տղան 20-ամյա Լազր Մանուկի Սիրականյանն է, ով բնակվում է Հարավ-Արեւմտյան թաղամասի Բաբաջանյան 141 շենքում, իսկ աղջիկը 23-ամյա Թեհմինե Արթուրի Մանուկյանն է, ով բնակվում է Նոր Նորքի 8-րդ զանգվածում եւ աշխատում էր Աջափնյակ վարչական շրջանի Օրանժ ընկերության գրասենյակում: Նախնական վարկածով, վերջիներս խեղդվել են գազի արտահոսքից:

No comments:

Post a Comment