Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 25, 2010

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր ԱՄՆ-ում նշում են երախտագիտության օրը: Այս օրն, արդեն 13 տարի, ամերիկացի հայերը մասնակցում են Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Սակայն այդ ավանդական հեռուստամարաթոնն անցնելու է որոշակիորեն այլ իրավիճակում: Դա առաջին հերթին կապված է Ամերիկայի հայ համայնքի իրավիճակի հետ, որը վերջին մի քանի ամիսներին մի քանի ցնցում է ստացել: Նախեւառաջ, հայկական մաֆիոզ խմբավորման բացահայտումը: Ձերբակալվել են տասնյակ ամերիկացի հայեր, եւ Լոս Անջելեսում շատերը մտահոգ են, որ ակամա դարձել են մաֆիոզ գործունեության հանցակից: Չէ որ Պզո մականունով Արմեն Ղազարյանի գործունեությունը մինչեւ ձերբակալվելը չէր համարվում անօրինական, առավել եւս նա չէր թաքցնում իր կապերը Հայաստանի իշխանության հետ: Ներկայում մարդիկ սկսել են կասկածել Հայաստանի հետ կապված բոլոր գործարքների օրինականությանը: Իրավիճակը բարդացրել է նաեւ այն, որ Լոս Անջելեսում մերժել են արտոնագիր տրամադրել հայկական մի քանի տաքսի-ծառայությունների: Վերջին տարիներին վստահությունը հեռուստամարաթոնների հանդեպ առանց այդ էլ բարձր չէր: Նույնիսկ չնայած նրան, որ հիմնադրամի տասնամյա գործունեությունն աչքի առաջ է, հավաքված միջոցներով քիչ գործ չի արվել, սակայն ակնհայտ է, որ միջոցների օգտագործման արդյունավետությունը եւ դրանց ծավալներն ավելի կլինեին, եթե չլիներ հայկական իշխանության հանդեպ նվազող վստահությունը:
 

No comments:

Post a Comment