«Նախագահական ընտրությունների ժամանակ «Օրինաց երկրի» մարտավարության շուրջ պայմանավորվածությունը նախագահ Սերժ Սարգսյանը եւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ձեռք են բերել դեռ 2008 թվականին, երբ Հանրապետականը եւ ՕԵԿ-ը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: Հետեւաբար հստակ է, որ 2013 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը ձեռնպահ կմնա իր առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը առաջադրելուց եւ կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք հավատարիմ ենք մեր բոլոր պայմանավորվածություններին եւ կատարելու ենք մեր ստանձնած բոլոր քաղաքական պարտավորությունները»,-հայտարարել է ՕԵԿ ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը:
No comments:
Post a Comment