Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 10, 2010

Աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ

Առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, ով գեներալ-մայորների ծառայության համար սահմանային՝ 65 տարին լրանալու հիմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու եւ ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական հնարավորությունները:
Գեներալական կազմի ուրիշ ներկայացուցիչներ էլ կան, որոնց սահմանային տարիքը լրացել է, սակայն շարունակում են ծառայել եւ բարձր պաշտոններ զբաղեցնել: Խոսքը Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի (ՀՀ նախագահի ռազմական տեսչության պետի 1-ին տեղեակալ), գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական), գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարկիսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) մասին է: Գուրգեն Դալիբալթայանը եւ Մուրազ Սարկիսյանը զինվորական հաստիքներ են զբաղեցնում եւ առանց պայմանագրի աշխատավարձ են ստանում: Չնայած չի բացառվում, որ պայմանագիր նույնպես ունենանան, ինչը նույնպես բացահայտ ապօրինություն է:

No comments:

Post a Comment