Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

ՌԵԺԻՄԸ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է, թե կոնգրեսի նոյեմբերի 9-ի հանրահավաքի թեման փոքր ինչ փոխվելու է: Հանրահավաքին պետք է խոսվեր հիմնականում մարդու իրավունքների թեմայով, սակայն իրավիճակը փոխվել է: Ըստ Լեւոն Զուրաբյանի, մեկ բառով այդ փոփոխությունը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ` օղակն իշխող ռեժիմի շուրջ սեղմվում է. Սոցիալական իրավիճակ, եվրակառույցների ճնշման ուժեղացում, հատկապես քաղբանտարկյալների հարցով, ռեժիմի ներուժը հանդիսացող հանցախմբերի ցանցի բացահայտում, փլուզում, որ բերելու է լուրջ հետեւասնքների: Բացի այդ, ըստ Լեւոն Զուրաբյանի, Ղարաբաղի հարցում ահագնանում են ճնշումները: Բոլոր այս գործոններն, ըստ Լեւոն Զուրաբյանի, թուլացրել են ռեժիմը եւ նրան մատնել խուճապի: Սակայն դրանք դեռ ծաղիկներն են: Առաջիկա շաբաթներին եւ ամիսներին կլինեն առավել լուրջ հարվածներ, ասել է Լեւոն Զուրաբյանը:

No comments:

Post a Comment