Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Friday, November 5, 2010

Ընդվզում է հասունանում իրավապահ եւ ուժային կառույցներում

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, այսօր ընդվզում է հասունանում իրավապահ եւ ուժային կառույցներում, որոնց հետ իրենք ունենում են շփումներ: “Այդ ռեպրեսիվ մեքենան ամեն օր քայքայվում է: Նրանք արդեն չեն հասկանում, հանուն ինչի պետք է գնան եւ ճնշեն ժողովրդին: Եվ դա շատ նորմալ գործընթաց է, թավշյա հեղափոխության նախադրյալների ստեղծման առումով: Շատ կարեւոր գործընթաց է: Ի վերջո, կներեք, նույն Չեխոսլովակիայում, նույն Հունգարիայում, նույն Լեհաստանում, այդ հեղափոխությունները, թավշյա, կայացան հենց այդ պատճառով, որ դադարեց ռեպրեսիվ մեքենան ճնշել համաժողովրդական ընդվզումը”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ընվզման առիթ կարող է լինել ցանկացած բան, ասենք բուհերում մի ուսանողի ծեծելը: Ըստ Լեւոն Զուրաբյանի, հասկանալի է, որ այդ դեպքերում պատճառներն այլ են լինում, պատճառներ լինում են համաժողովրդական դժգոհությունը իրավիճակից, սակայն ընդվզում բռնկելու առիթ կարող է լինել ամեն ինչ:

No comments:

Post a Comment