Լոս Անջելեսում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ, որոնք կասկածվում են Լոս Անջելեսի շրջանի բանտում տեղի ունեցած խռովության կազմակերպմանը առնչություն ունենալու մեջ: Շերիֆի խոսնակ Սթիվ Ուիթմորը Associated Press գործակալությանը փոխանցել է, որ ձերբակալվել է շուրջ կես տասնյակ մարդ: Նա ասել է, որ հայկական հանձնախումբը համագործակցում է մեքսիկական մաֆիայի հետ, որը կառավարվում է կալանավայրից` վերահսկելով նաեւ հանցավոր տարրերի գործունեությունը բանտից դուրս: Օգոստոսի 22-ին տեղի ունեցած խռովության հետեւանքով բազմաթիվ մարդիկ էին վիրավորվել, պատճառվել էր շուրջ 250 հազար դոլարի նյութական վնաս:
No comments:
Post a Comment