Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Առաջարկ` նոր երգ երգել

Հաջորդ խորհրդարանում հայտնվելու իրական հնարավորություններ ունեն քաղաքական դաշտում ակտիվ ուժերն, իսկ դրանք խորհրդարանական ուժերն են ու ՀԱԿ-ը` եթե լավ աշխատի: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, ում խոսքով, «Կոնգրեսն իրեն ընդդիմադիր է համարում, բայց ո՞ւմ կամ ինչի՞ն է ընդդիմադիր: Դա ինչքանո՞վ աղերսներ ունի ժողովրդի հետ»: Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունները թույլ չեն տալիս ընդդիմությանը հանրահավաքներ անցկացնել, Գալուստ Սահակյանն ասել է. «Նրանք ավելի շատ խոչընդոտներից են խոսում, քան ժողովրդին ակտիվացնում: Մենք ժամանակ ենք տեսել, որ իշխանությունը շրջափակում էր, բայց մարդիկ գալիս էին միտինգների: Չի կարելի մի երգ ունենալ եւ նույնը երգել: Իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը երգելու խնդիր չունեն: Նոր երգերը պիտի երգի ընդդիմությունը: Մենք մեր երգը արդեն երգել ենք: Չէ, կարապի երգը չի: Մենք աշխատում ենք, երգելու ժամանակ չունենք»

No comments:

Post a Comment