Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

Վթարի հետեւանքով մահացել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը

նոյեմբերի 11-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի դիմաց, վրացական TSO-008 պետհամարանիշներով «Մերսեդես G 500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդը, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շուռ եկել: Մեքենան շրջվելուց հետո մոտ 50 մետրից ավելի սահել է: Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ հրշեջ երկու մեքենա: Վթարի վայր են ժամանել նաեւ Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները, որոնք տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մեքենայի վարորդը՝ 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը, մահացել է հիվանդանոցում: Իսկ ուղեւորը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալսու Ֆատտախովան այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ վարորդը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ է, ով Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից է:

No comments:

Post a Comment