Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ հայոց բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դիրքերը սկսել են թուլանալ: Նա առաջվա ազդեցությունը չունի բանակի բարձրաստիճան սպաների վրա: Եւ չի բացառվում, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Խաչատուրովի որդու գրած հրաժարականը բանակային N կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:Խաչատուրովին փաստացի մեկուսացնելու նախաձեռնությունը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է, քանի որ նա բանակում տեղի ունեցող խայտառակ սկանդալների պատճառը փնտրում է հենց Խաչատուրովի մեջ: Ամեն անգամ, երբ Սեյրան Օհանյանը լսում է, որ Յուրի Խաչատուրովը մտել է խաղատուն եւ եւ մի կլորիկ գումար տանուլ տվել, բարկանում է ու ասում, թե «այ դրա համար էլ խայտառակ ենք լինում»: Հիմա նա Խաչատուրովի շատ պարտականություններ դրել է իր այլ ենթակաների վրա՝ դրանով փորձելով բանակում տիրող իրավիճակը վերահսկել: Խնդիրն այն է, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ բանակի թիվ մեկ զինվորականը հենց Յուրի Խաչատուրովն է, իսկ Սեյրան Օհանյանը քաղաքացիական պաշտոն ունի: Բայց չնայած դրան, բանակի հետ կապված ողջ «թուքումուրը» հենց Օհանյանին է հասցեագրված, քանի որ չի տիրապետում իրավիճակին:
No comments:
Post a Comment