ԼՂՀ ղեկավարությունը որոշում է կայացրել վերանվանել Աղդամը Ակնի: “Քանի որ Աղդամը մինչ այժմ չունի կարգավիճակ, ապա որպես Ակնայի շրջան այն կմտնի Ասկերանի քաղաքային շրջանի մեջ”, հայտարարել է տեղական ինքնակառավարման վարչության ղեկավար Սերգեյ Նասիբյանը: Նրա խոսքով, հետագայում, երբ հնարավոր է Աղդամը ստանա բնակավայրի կարգավիճակ, այստեղ կիրականացվեն վերաբնակեցման ծրագրեր, սակայն ներկայում այդպիսի ծրագիր չկա: Պաշտոնական տվյալով, Աղդամն ունի 360 մշտական բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են գֆյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Այս քայլը, որ արվում է Աստանայում ԵԱՀԿ վեհաժողովից մեկ ամիս առաջ, խոսում է այն մասին, որ ԼՂՀ մտադիր չէ հրաժարվել այն տարածքների իրավունքից, որոնք նա վերահսկում է արյունալի պատերազմի արդյունքում: Փաստացի, ԼՂՀ ղեկավարության որոշումը կարելի է համարել պաշտոնական հրաժարում մադրիդյան սկզբունքներից, որոնք ենթադրում են հայկական կողմի տարածքային զիջումներ: Այն մասին, որ կարգավորման սկզբունքները չեն կարող համաձայնեցվել, հայտարարել է նաեւ ԼՂՀ նախագահին կից տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: “Մեդվեդեւն իր խոսքում օգտագործեց “Կարող էին” կախարդական բառը: Դա շատ բանի մասին է խոսում: Այո, կարող էին, բայց…”, ասել է դավիթ Բաբայանը: Նա նաեւ նկատել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման հարցում ակնհայտ է շեղումը դեպի կոլապս: Ներկայում գործընթացը պահվում է արհեստական շնչառությամբ, ավելացրել է նա: Հայաստանում նույնպես ակտիվ պատրաստվում են կոլապսին: Մինչ Ժառանգությունը շարունակում է պնդել ԼՂՀ ճանաչումը, ՀՅ Դաշնակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ռազմական-ռազմավարական դաշինք ստեղծելու մասին: Այդ մասին հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:
No comments:
Post a Comment