Դատելով Հայաստանի պետեկամուտների կոմիտեի հրապարակած արտաքին առեւտրի ցուցանիշներից՝ Հայաստանում կյանքն աստիճանաբար բարելավվում է. համենայնդեպս՝ ավելացել են ավտոմեքենաների եւ բջջային հեռախոսների ներմուծման ծավալները։ Այսպես՝ 2010 թ. Հայաստանը ներմուծել է 12 հազար ավտոմեքենա՝ 1000-ով ավելի, քան 2009 թ. նույն ժամանակահատվածում։ Սակայն նվազել է ներմուծվող մեքենաների մաքսային արժեքը։ Եթե 2009 թ. ներմուծված մեքենաների միջին մաքսային արժեքը մոտ 11 հազար դոլար էր, ապա այս տարի՝ 9300 դոլար։ Իսկ բջջային եւ այլ հեռախոսների ներմուծումը ավելացել է նույնիսկ 3 անգամ։ Սակայն գրեթե այդքան էլ պակասել է միավորի մաքսային արժեքը։ 2010 թ. 9 ամսում ներմուծվել է 783 հազար հեռախոս՝ 75 դոլար միջին մաքսային արժեքով, իսկ 2009 թ. ներմուծվել էր 254.6 հազար հեռախոս՝ 220 դոլար միջին մաքսային արժեքով։
No comments:
Post a Comment