Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Tuesday, November 2, 2010

Մեքենաների գերեզմանոց՝ միջպետական ճանապարհին

Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դիմաց, միջպետական ճանապարհի եզրին, «ցուցադրված» են ջարդված, կիսաքանդ ավտոմեքենաներ։ Կողքին ավտոպահեստամասերի վաճառքի մասին տեղեկացնող ռուսերեն ցուցանակ կա։ Գեղեցիկ քաղաք է Իջևանը, քաղաքի զարգացման գերակա ուղղություններից մեկն էլ զբոսաշրջությունն է։ Ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքը չի խանգարի զբոսաշրջության զարգացմանը, եթե քաղաքակիրթ կազմակերպվի։ Այս գերեզմանոցը որքանո՞վ է հարիր քաղաքի կերպարին և մի՞թե ավտոպահեստամասեր վաճառելու համար անպայման պետք է ցուցադրել խեղված մեքենաներ։

No comments:

Post a Comment