Գերհարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանի հայրն է՝ գրում է «Հայկական ժամանակ»-ը։ «Սամվել Տոնոյանը հանրությանը առավել հայտնի է Մարտի 1-ի քրեական գործի հետ կապված՝ որպես ՀՀ ՀՔԾ-ում ստեղծված հատուկ քննչական խմբի անդամ։ Նա Մարտի 1-ի քննչական խմբում ընդգրկվել է ուշացումով՝ 2008-ի ապրիլի 30-ից։ Սակայն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործեր սարքող ՀՔԾ քննիչների շարքում աչքի է ընկել առանձնակի ջանասիրությամբ։ Մասնավորապես, հենց նա է եղել քաղբանտարկյալներ Արա Հովհաննիսյանի եւ Գաբրիել Գաբրիելյանի նկատմամբ գործ սարքող քննիչը։ Հովհաննիսյանը դատապարտվել է 9, իսկ Գաբրիելյանը՝ 7 տարվա ազատազրկման։ Իսկ Մարտի 1-ի թալանչիներից շատերը, նույն Սամվել Տոնոյանի շնորհիվ, հիմնականում պայմանական ազատազրկման են դատապարտվել եւ անազատության մեջ հասցրել են մնալ մոտ երեք ամիս:
No comments:
Post a Comment