Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երեւանի Թումանյան փողոցում գործող «Վան» հյուրանոցային համալիրից ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են հրավիրվել տասը քաղաքացուհի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են «Վան» հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները:
No comments:
Post a Comment