Հոկտեմբերի 31-ին Ուկայինայում կայացած տեղական ընտրություններում առաջատար դիրքերում «Տարածաշրջանների կուսակցությունն» է, երկրորդ տեղում` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը: GFK-Ուկրաինայի հետազոտական ընկերության տվյալներով, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը շրջանային խորհուրդների ընտրություններում հավաքել է ձայների 36,2 տոկոսը, իսկ «Բատկիվշինան»`13,1 տոկոսը: Ընդդիմությունը հայտարարում է զանգվածային կեղծիքների մասին, որոնք տեղի են ունեղել քվեարկության ընթացքում, իսկ իշխանություններն իրենց հերթին խոսում են լուրջ խախտումների բացակայության մասին: Նշենք, որ նախնական տվայլներով, Խարկովի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Արսեն Ավակովը: Նրա արդյունքը 34,7 տոկոս է, իսկ նրա մրցակիցը հավաքել է ձայների 30,9 տոկոսը:
No comments:
Post a Comment