Թուրքիայի Արդահան քաղաքում տեղի ունեցած լայնամսշտաբ գործողության ընթացքում ձերբակալվել է մարմանվաճառությամբ զբաղվող 50 կին: Թուրքական Dogan («Դողան») գործակալության փոխանցմամբ` թուրք իրավապահների կողմից իրականացված գործողության ընթացքում խուզարկություններ են անցկացվել քաղաքի մի շարք հյուրանոցներում և տներում: Ձերբակալվածները հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ են: Ներկա պահին ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն: Նրանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կարտաքսվի Թուրքիայից:
No comments:
Post a Comment