ՀՀ ոստիկանության համակարգում համառ լուրեր են շրջանառվում, որ մոտ 20 օր առաջ թալանել են Հայաստանի ոստիկանության ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանի բնակարանը: Թերթի թղթակցի զանգերին երեկ Վարյանի փոխարեն պատասխանել է նրա վարորդը: Ամենեւին անակնկալի չգալով՝ նա ասել է, որ «շեֆի» հետ խոսելուց հետո կպատասխանի հարցին՝ ճի՞շտ են այդ լուրերը, թե՞ ոչ: «Շեֆն ասեց, որ նման բան չի եղել, սուտ է»,- ի վերջո ասել է նա: Վարյանի վարորդը ավելացրել է, որ իրենք տեղյակ չեն, թեորտեղից եւ ինչու են այդ լուրերը շրջանառվում: Նյուս աղբյուրները նշում են, սակայն, որ թալանված տունը Վարյանի անունով չի եւ պաշտոնապես նրա հետ կապ չունի, իսկ դեպքն էլ գաղտնի է պահվում խայտառակ չլինելու համար:
No comments:
Post a Comment