Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Saturday, June 11, 2011

Հոմեոպատիա, թե±` շառլատանություն

Հոմեոպատիան, դա մի այնպիսի բժշկություն է, որը նման է ծովի փրփուրներին, որից կախվում են ջրում խեղդվողները: Ըստ հանրապետությունում հայտնի բժիշկ-մասնագետների, այն հիվանդներն, ովքեր այլևս որևէ ելք չեն գտնում հիվանդությունից ազատվելու համար` դիմում են ամենածայրահեղ միջոցների, ինչպես ժողովրդական առածն է ասում. ՙՇնից մազ պոկելն էլ արդար է՚: Այդպիսի բժշկությունը, որքան էլ ցավալի է, պարզվում է, Հայաստան է բերել Երևանի նախագծող-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի համանուն թոռն, ով Գերմանիայում, թե Շվեյցարիայում հանդիպել է ոմն Հարություն Կուրչուօղլուն, այն էլ երկրաշարժից մի քանի տարի հետո և վերջինիս գերմանացի Սաբինա Ցիմմերմանի հետ բերել Հայաստան:

 
Ըստ հոմեոպատ Մարգարիտա Հարությունյանի, ով ՙփոդրատ՚ աշխատում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում /նախկին Լեչկամիսիայի պոլիկլինիկա/, որպես թերապևտ, Կուրչուօղլուն` ինչպես հատուկ է համատեղ սեփական բիզնես ծավալողներին, վիճել է գերմանուհու հետ, որի արդյունքում մեկը քիչ է, Երևանում գործում են երկու թիմ հոմեոպատներ: Մեկի ղեկավարը ՀՀ առողջապահության նախարարի և Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենի հովանավորչությունը վայելող Մարիամ Ղարաբաղցյանն է, մյուսինը` ոմն ու հոմեոպատիայում համեմատաբար թույլ օղակ Աննա Ավագյանն, ով գործունեություն է ծավալում Կուրչուօղլու գնած դատարկ բնակարանում: Նրանց մտքերն էլ են խիստ հակասական: Մարիամը համարում է, որ հոմեոպատիա նշանակում է ցավին նման, իսկ Ա. Ավագյանի կարծիքով` ցավին հակառակ: Վերջինս, հավանաբար, ինչ-ինչ մղումներով հոմեոպատիան էլ է թարգմանել կամ` դրանով փորձել է շեղել հոմեոպատիայից հիասթափվածներն և այն անվանել է Նմանաբուժություն: Անգամ` ինչ որ ՙՆորալույս՚ հիմնադրամի օժանդակությամբ ՙՆմանաբուժություն՚ ամսագիր է տպագրել: Հիմա` յուրաքանչյուրի գաղափարների ու մտքերի մասին, մանրամասն:
Մարգարիտա Հարությունյանն աշխատում է լուռ և ծպտված, ինչ որ Էներգո-ինֆորմացիոն բժշկության անվան տակ: Ինչպես երևում է` որքան անվանումը խուճուճ, այնքան` խորհրդավոր: Նա մեզ հետ առանձնազրույցում, հետո` հեռակապով խիստ նյարդային դարձավ, անգամ մեզ խորհուրդ տվեց բուժվել ու հրաժարվեց` սկզբում բանավոր, ապա` բանավոր հարցերին պատասխանել: Այստեղից` թերևս, ակնհայտ է, որ գործ ունենք առավել վտանգավոր շառլատանության հետ, որը բժշկության ոլորտից է: Դա առանձին թեմա է, ու պարտադիր` ոլորտի պատասխանատուների ուսումնասիրության թեմա: Մենք` առավել մանրամասն, կանդրադառնանք ոլորտի բոլոր շառլատաններին համակողմանի բացահայտելուց հետո, որովհետև յուրաքանչյուրի հետ բժշկության բիզնեսի նոր շերտեր է բացահայտվում: Թերևս` թույլ օղակի պայմաններում ցանկացանք որևէ կերպ առանձնացնել Աննա Ավագյանին, նա էլ մեզ չհասկացավ, կամ` մյուսները ներքաշեցին ընդհանուր ճահիճը:
Հոմեոպատիան Հայաստանում ունի 16 տարվա պատմություն, իսկ ՀՀ առողջապահության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվել է 2001 թ.-ին: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այն երբ է գրանցվել, չգիտենք, սակայն արդեն երկու տարի է պաշոնապես արգելված է: Մենք ստացել ենք ՌԴ առողջապահական կազմակերպությունների պաշտոնական գրությունն այդ մասին: Հայաստանի հոմեոպատիայի միջազգային ասոցիացիայի ղեկավար Մարիամ Ղարաբաղցյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հոմեոպատիան Հայաստան է բերել գերմանացի Սաբինա Գիմմեդմանը, ով 16 տարի գալիս է Հայաստան և վերապատրաստում բժիշկներին, այն դասավանդվում է նաև ԱԱՀ-ում: Պարզվում է, հոմեոպատիկ բուժման ենթարկվում է յուրաքանչյուր թերապևտիկ հիվանդություն: Դա իբր այն մարդկանց համար է, ովքեր խուսափում են քիմիական դեղորայքից: Հոմեոպատիայում 4 հազարից ավելի դեղ կա: Պարզվում է ավելի շատ, քան` քիմիական բժշկության մեջ, սակայն դրանց բաղադրության և նշանակությունների մասին Մարիամը հրաժարվեց խոսել:
ՙԴասական՚ հոմեոպատ Աննա Ավագյանի ՙցանցն՚ են ընկնում հիմնականում երկրաշարժից տուժած` Գյումրիի ու Սպիտակի քաղաքացիները: Նա քարոզում է, որ չի կարելի երեխային մանուկ հասակից պատվաստել, այլ պետք է տանել իր մոտ: Մարդկանց բուժելիս հաշվի է առնում հոգեկան վիճակը, ինչը հիվանդության պտուղն են համարում: Սկսել են մերսումներից ու տարածվել մինչև բուսաբուժություն: Ինչո±վ է տարբերվում հոմեոպատիան բուսաբուժությունից` ո’չ Մարիամը, ո’չ Աննան խելամիտ պատասխաններ չտվեցին: Դեղաբույսերից պատրաստված կամ ձկան աչքից ինչ որ լուծույթներ են /ամբողջ բաղադրությունը պարզել առայժմ չի հաջողվել - Ժ.Մ./, որոնք գերադասում են 21-րդ դարի գիտատեխնիկական առաջընթացի հասած գիտական բժշկությունից: Ա. Ավագյանին հարցրեցինք, թե ՙԴուք Առողջապահության նախարարությանը գոնե ինչ որ կերպ հաշվետո±ւ եք, ի±նչ չափանիշներով եք գործում՚, նա պատասխանեց, թե ՙՄենք դպրոց ենք հիմնել, մասնագետներ ենք պատրաստում և վերապատրաստում՚: Մասնագետներին ուղարկում են Շվեյցարիա` վերապատրաստման: Նա հոմեոպատիայի դեղերի բաղադրության բացահայտման գործում ավելացրեց օձի թույնը` հղում անելով բժշկության լոգոյին...

No comments:

Post a Comment