Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

16 թաղամասում ոստիկանության տեղամասային տեսուչը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով տեղում մահացել է

Այսօր` նոյեմբերի 11-ին, ժամը 11:30-ի սահմաններում Երեւանի Մաշտոցի վարչական շրջանի 16-րդ թաղամասի 23 շենքի բակում «Միթսուբիշի» մակնիշի (ՋԻՊ) 22 ՕԼ 539 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով տեղում մահացել է: Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված շենքի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքված: Այստեղ են նաեւ Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, Երեւանի քննչական բաժնի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Նրանց հետ դեպքի վայր է ժամանել նաեւ վերջերս ՀՀ ոստիկանապետի կողմից ստեղծված ճանապարհա-տրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խմբում ներգրավված ոստիկանության Երեւանի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Տրգրան Խեդոյանը: ՃՏՀ քննության բաժնի քննիչները վրաերթի վայրում տեղազննման եւ նկարահանման աշխատանքներ են կատարում: ՃՏՀ քննիչի կանչով, վթարի վայր ժամանեց դիակ տեղափոխող ավտոմեքենան: Մեր տեղեկություններով, վրաերթ կատարողը ոստիկանության Մաշտոցի բաժնում աշխատում է որպես տեղամասային տեսուչ: Նա ոստիկանության ավագ լեյտենանտ, 35-ամյա Դավիթ Սարգսի Հունանյանն է, ում դեպքի վայրից ՃՈ ոստիկանները տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին: Հայտնի է նաեւ մահացածի ինքնությունը. Նա 16 թաղամասի 24 շենքի բնակիչ 62-ամյա Թամարա Համբարձումի Ստեփանյանն է:
 

No comments:

Post a Comment