Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 4, 2010

ԴԻԱԿ ՄԱՍԻՍԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

Նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները Մասիս քաղաքի գերեզմանոցների հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ դիակ` բռնության հետքերով: Կինն ամբողջովին մերկ վիճակում է եղել: Մահացած կնոջ մոտից առգրավել են քարեր, որոնց վրա առկա են եղել արյան հետքեր: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջ դիակը տեղափոխել է դեպքի վայր ժամանած դիակ տեղափոխող մեքենան: Դեպքի վայրում են Արարատի մարզային վարչության պետը, Մասիսի ոստիկանապետը, փորձաքրեագետները եւ մեծ թվով ոստիկաններ: Մարզային վարչության պետը հանձնարարել է ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի հայտնաբերված կնոջ դիակի գլխի մասը լվացվի արյան հետքերից` նկարելու եւ ինքնությունը ճշտելու համար: Մարգար Մելքոնյանը Գագիկ Շամշյանին ասել է, որ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն իրենց համար առաջնայինը անձի ինքնությունը ճշտելն է:

No comments:

Post a Comment