Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ
Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:
Thursday, November 25, 2010
ՀԱՅՈՑ ՄԻԱԿ ԴԱՇՆԱԿԻՑԸ
Վերջերս հաճախ է հիշատակվում ռուս կայսրերից մեկի թեւավոր արտահայտությունն այն մասին, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից` ռուսաց բանակն ու նավատորմը: Եթե ընդունելու լինենք այս տրամաբանությունը, ապա ծովազուրկ Հայաստանին այսօր բաժին է հասել միայն մեկ դաշնակից, այն է` հայոց բանակը: ՈՒստի հասկանալի է հասարակության ընդգծված ուշադրությունը հայոց բանակի նկատմամբ, հատկապես դրա շարքերում տեղ գտած խնդիրների ու անառողջ երեւույթների, որոնք սուր քննադատության թիրախ են դարձել վերջին շրջանում: Նման ցավագին վերաբերմունքը միանգամայն բնական է եւ բացատրվում է ոչ միայն քաղաքացիական հասարակության զգայունությամբ այլ նաեւ այն պարզ պատճառով, որ մեր` ժամանակավոր ու փխրուն զինադադարի պայմաններում ապրող երկրում զինված ուժերի իրավիճակն անրադառնում է յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքին: Այս կապը, մեր համոզմամբ, հանդիսանում է հայոց պետության ինչպես նաեւ նրա բանակի կայացման կարեւոր գրավական, ինչին մենք կանրադառնանք մի փոքր անց:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment