Ամերիկայում առողջապահական ապահովագրության ոլորտում զեղծարարություններ կատարելու կասկածանքով բռնված «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի» եւ նրա հանցավոր խմբավորման հետքերի եւ կապերի մասին հսկայածավալ տեղեկատվություն տարածվեց հայրենական մամուլում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած Ամերիկացիները չեն շտապում, քանի որ «հայաստանյան լրատվամիջոցներն ակտիվ օժանդակեցին իրենց «ապացույցների ձեռք բերման» հարցում եւ մնում է ճշտել այդ ապացույցների հավաստիությունն ու արժանահավատությունը»: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ «պզոյական կապերը», նախնական տեղեկատվության համաձայն, հասել են մինչեւ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք օժանդակել եւ օգնել են նրանց: Դաշնային հետաքննությունների բյուրոն, որը զբաղվում է հանցավոր խմբի գործունեության հետ կապված նյութեր նախապատրաստելով, ըստ թերթի աղբյուրի, բաղկացած է 10 հոգուց:
No comments:
Post a Comment