Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Wednesday, November 10, 2010

Անընդհատ շեշտվել է, որ դու մեծ ես, դու մեծ ես

Բերդ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ 13-ամյա Շուշանիկ Մխիթարյանը կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Երեկ` նոյեմբերի 9-ին երեխայի հորեղբայրը թերթին հայտնել է, որ նման քայլի դիմելու որեւէ պատճառ չեն տեսնում եւ որեւէ մեկի կողմից աղջկան ինքնասպանության հասցնելու հիմքեր չունեն: «Ուղղակի ինքը ֆիզիկապես իր տարիքի համեմատ ավելի հասունացած էր եւ ընտանիքի անդամներն ու շրջապատը նրան վերաբերվել են որպես մեծի: Անընդհատ շեշտվել է, որ դու մեծ ես, դու մեծ ես: Իսկ երբ, որպես մեծ, խնդիրների է հանդիպել, այդ ամենն իր համար շատ է եղել, նա դրանից շատ է նեղվել»,-ասել է երեխայի հորեղբայրը: Ըստ վերջինիս, երեխան ինքնասպանությունից առաջ գրություն չի թողել, պարզապես իր սենյակի պատուհանի վրա գրել է. «Ես գնում եմ»: Իսկ ընկերուհիների հետ զրույցներից հայտնի է դարձել, որ նա վերջին շրջանում ընկերուհիներին պարբերաբար ասել է, թե ինքն անբուժելի հիվանդ է ու որ միեւնույն է, երկար չի ապրելու: Թե ինչու է աղջիկը նման պնդում արել, հայտնի չէ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության  համաձայն՝ երեխայի նկատմամբ բռնություն չի կիրառվել, եւ նա լիարժեք առողջ է եղել:

No comments:

Post a Comment