ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց աշխատանքից ազատել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին։ Ինչպես նիստում տեղեկացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Սայադյանն իր դիմումի համաձայն է աշխատանքից ազատվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էին առողջապահության երկու փոխնախարարներ։ Նախորդ հինգշաբթի կառավարության նիստում վարչապետը առողջապահության նախարարին նախազգուշացրել էր ոլորտում կոռուպցիոն ռիսկերը վերացնելու միջոցառումներ իրականացնել։
No comments:
Post a Comment