ԱԺ պատգամավորների եւ գործադիր ու դատական իշխանությունների պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագծի հեղինակները՝ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու կոալիցիոն կուսակցություններից օրինագծի համահեղինակները ետ են կանչում այդ օրինագիծը: «Որովհետեւ այն քաղաքական սպեկուլյացիայի առարկա է դարձել»,- պարզաբանել է Ա.Մինասյանը:Նրա խոսքերով՝ կառավարության հետ նախապես համաձայնեցված եւ կառավարության առաջարկով իրենց ներկայացրած այդ նախագիծն այսօր դարձել է քաղաքական շահարկումների եւ շոուների առարկա: «Նրանց ամենեւին բարձրացումը չէր հետաքրքրում, այլ ընդամենը քաղաքական ակցիա իրականացնելը, որի արդյունքում՝ ցույց տալը, որ կառավարությունը որքան ավելի շատ է շահագրռգռված Հայաստանի քաղաքացիների առօրյա հոգսերով»,- ավելացրել է պատգամավորը:
No comments:
Post a Comment