Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 11, 2010

«Պեպսի կոլան» մտավ Հայաստան

Կառավարությունը հաստատեց «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերությանը ներդրումային ծրագրերի մասով ավելացված արժեքի հարկի վճարման արտոնություն տալու որոշումը։ Ըստ վարչապետի՝ «Կոկա-Կոլայից» հետո Հայաստան է մտնում հյութերի աշխարհահռչակ երկրորդ բրենդը։ Հիշեցնենք, որ խոսք է գնում «ՊեպսիԿո» ապրանքանիշով արտադրվող` Pepsi Cola, Mirinda, 7UP, Mountain Dew եւ Aquafina հյութերի մասին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 5 մլրդ դրամի (մոտ 13,5 մլն դոլար) չափով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ք. Երեւանում հիմնել զովացուցիչ ըմպելիքների եւ բնական հյութերի արտադրության ժամանակակից գործարան:

No comments:

Post a Comment