Պետեկամուտների կոմիտեն կիսելու ծրագիր է մշակվում: Սա մաքսայինն ու հարկայինն անջատելու թերեւս 5-6-րդ փորձն է: Այս մարմինները, որպես կանոն, անջատում կամ միավորում են կոնկրետ անձանց պաշտոն տալու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) օժտել հատուկ լիազորություններով՝ նրան վստահելով մաքսայինի պետի խիստ պատասխանատու եւ երկրի քաղաքական կյանքում վճռորոշ պաշտոնը: Խաչիկ Սուքիասյանի (Գռզո) ունեցվածքը խլելու հաջողված օպերացիայից հետո նա լիիրիավ վաստակել է այդ իրավունքը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին մաքսայինի պետ նշանակելը տվյալ դեպքում հեռուն գնացող նպատակներ ունի՝ նրա եւ Ծառուկյանի հակասությունները օգտագործելու արդյունքում վերջինիս բիզնեսին խփելու համար:
No comments:
Post a Comment