Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Thursday, November 18, 2010

Սերգեյ Դանիելյանը դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին

Դերասան Սերգեյ Դանիելյանը դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Օգոստոսին նա կնոջ հետ մեկնել է Քոբուլեթի, ու գնացքում պարզել է, որ այդ նույն տեղի համար տոմսերը երկու անգամ են վաճառել: Իսկ վերադարձի տոմսերի վրա գրված է եղել, որ գնացքը շարժվելու է 1. 24-ին, սակայն շարժվել է ժամը 1.00-ին: «Ճամպրուկները ձեռքներիս մնացել էինք շվարած, շորտերով վազում էինք գնացքի հետեւից, հետո նստեցինք տաքսի եւ հասանք Ուռեկի»,- պատմում է դերասանը եւ ավելացնում, որ իրենք  հանգստանալու տեղը անհանգստացել են: Երբ այդ մասին դերասանը տեղեկացրել է երկաթուղու ղեկավարությանը, պատասխանել են, որ բացի ներողություն խնդրելուց ոչինչ չեն կարող անել: Այժմ «Հարավկովկասյան երկաթուղուց» դերասանը պահանջում է վերադարձնել իր տոմսերի գումարը մոտ 45.000 դրամ եւ հրապարակային ներողություն խնդրել: Սերգեյ Դանիելյանը նաև կոչ է անում, բոլոր քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքները` վստահ լինելով, որ  «մինչեւ քթները չտրորես եւ չպահանջես, ոչինչ չի փոխվի»:

No comments:

Post a Comment