Կարդացե’ք Ժամանակի ՄԻՏՔ

Թերթը լույս է տեսնում ամեն երեքշաբթի, վաճառվում է Երևանում` Պրեսս ստենդի կրպակներում և մարզերում` Հայփոստի բաժանմունքներում:

Monday, October 11, 2010

Կիրո Մանոյանի ու Արազ Ալիզադեի միջև վեճ է բռնկվել

Բաքվում անցկացվող Սոցինտերնի նիստի ժամանակ ՀՅ Դաշնակցության պատվիրակության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է սկսվել։ -Ադրբեջանը գոհ չէ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներից, որովհետև վստահ է, որ համանախագահների առաջարկները Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու հնարավորություն չեն տալիս,-իր ելույթում հայտարարել է Կիրո Մանոյանը։ Նա նաև ընդգծել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչը հարուցել է Ադրբեջանի նարկայացուցչի դժգոհությունը, ով բավական նյարդային է արձագանքել։ Դրանից հետո Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան հանգստության կոչ է արել և նշել է, որ կողմերը պետք է հանգիստ երկխոսություն վարեն։ Հոկտեմբերի 11-12-ին Բաքվում անցկացվում է Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը (նախորդ ժողովը գումարվել է Երևանում ս.թ. հունիսի 11-12-ին): Հանձնախմբի ժողովին մասնակցում է նաև ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, որի կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Բաքվի բիզնես-կենտրոնի դիմաց ադրբեջանական կազմակերպություններից մեկը փորձել է բողոքի գործողություն անցկացնել ընդդեմ հանձնախմբի ժողովին ՀՅ Դաշնակցության պատվիրակության մասնակցության։ Բողոքի գործողության մասնակիցները վանկարկել են «Դաշնակցականներն Ադրբեջանում տեղ չունեն» կարգախոսը։ Ոստիկանությունն արգելել է բողոքի չարտոնված գործողության անցկացումը։ Ձերբակալվել են որոշ մասնակիցներ, իսկ մեկին էլ հաջողվել է մուտք գործել շենք, որտեղ ընթանում էր ժողովը, սակայն շուտով նրան այնտեղից հեռացրել են։

No comments:

Post a Comment