Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է մամուլում տեղ գտած այն ասեկոսեները, որ ինքը շուտով հրաժարական է տալու։ «Մարզպետի պաշտոնը ժառանգություն չի։ Ցանկացած պահի կառավարության որոշմամբ կարող են ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել։ Բայց ես շարունակում եմ, եւ շարունակելու եմ երկար պաշտոնավարել։ Զուր հույսեր թող չփայփայեն»,- հայտարարել է Կ. Շահգելդյանը։ Նրա խոսքով՝ ինքն արդեն 10-րդ տարին է, ինչ մարզպետ է աշխատում, եւ ամեն անգամ արձակուրդի գնալիս այդ խոսակցությունները «պտտեցնում են»։ Կ. Շահգելդյանին ավելի նյարդայնացրել է իր որդու՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգելդյանի պաշտոնը ստանձնելու մասին խնդիրը։ «Իսկ ինչո՞ւ իմ որդին չէր կարող քաղաքապետ դառնալ։ Գնացեք Չարենցավան, այնտեղ 24 հազար մարդ է ապրում, բոլորին էլ հարցրեք՝ գո՞հ են, թե՞ ոչ»,- վրդովված ասել է Շահգելդյանը:
No comments:
Post a Comment